«Skype»-ի միջոցով ոստիկանություն դիմած քաղաքացիներն ստացել են սպառիչ պատասխաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրի մեր հայրենակիցները մարտի 24-ին հերթական անգամ «Skype»-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին հայտնել է, որ տղայի 17 տարին լրացել է, լրացել է նաև անձնագրի վավերականության ժամկետը: Նա ցանկանցել է տեղեկանալ, թե կարո՞ղ է որդին առանց մյուս ծնողի համաձայնության անձնագիր ստանալ:

Քաղաքացուն պարզաբանվել է, որ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում երկու ծնողների համաձայնությամբ անձնագիր ստանալու կարգը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին, իսկ 16 տարին լրացած լինելու դեպքում անձնագրի փոխանակման համար երեխան պետք է դիմի անձամբ: Տվյալ դեպքում՝ մինչ անձնագիր ստանալու համար դիմելը, անձը դիվանագիտական ծառայության միջոցով պետք է կանգնի զինվորական հաշվառման:

Հայաստանում գտնվող քաղաքացին էլ հայտնել է, որ ամուսինն ունի երկու պետությունների քաղաքացիություն, ազգությամբ հայ է: Ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է ամուսինը դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ մեկից ավելի պետությունների քաղաքացիություն ունենալը խոչընդոտ չէ, որպեսզի անձը դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և տվյալ դեպքում հաշվի առնելով, որ անձը ազգությամբ հայ է, բացի այդ, ամուսնացած է Հայաստանի քաղաքացու հետ, հետևապես ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նրա նկատմամբ գործում է պարզեցված կարգը՝ վերջին 3 տարին ՀՀ-ում օրինական կարգով բնակվելու պահանջին կարող է չբավարարել: Տվյալ դեպքում դիմումը կարող է ներկայացվել օտարերկյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն:

Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետը և անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը լրացել է: Նա ցանկանում էր իմանալ, թե կարո՞ղ է լիազորված անձի միջոցով դիմել ՀՀ-ում գտնվող անձնագրային ծառայություն՝ անձնագիր ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ 16 տարին լրացած գործունակ քաղաքացին պետք է անձամբ դիմի անձնագիր ստանալու համար:

Քաղաքացիների հետ հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը: ՀՀ ոստիկանության «Skype»-ի հասցեն էArmenian Police Հարցեր կարելի է ուղարկել նաևpress@police.am, qartugharutyun@police.amէլեկտրոնային հասցեներին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում