Վարդան Զիլֆուղարյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար: «Վարդանի մոտ առողջության հետ կապված խնդիրները առաջացել էին դեռևս անցած տարվա նոյեմբերին: Ռուսաստանում բժիշկները չկարողացան ախտորոշել նրա հիվանդությունը, և նա մեկնեց Գերմանիա, որտեղ նրա մոտ ախտորոշեցին սուր լեյկոզ: Մեզ հաջողվել է հարազատների և սոցիալական ցանցերի միջոցով հավաքել մոտ 20.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն անհրաժեշտ է ավելի քան 80.000 ԱՄՆ դոլար` Սանկտ Պետերբուրգում քիմիաթերապիայի երկրորդ փուլի անցկացման(քիմիաթերապիայի առաջին փուլը նա անցել է Գերմանիայում) և ողնուղեղի փոխպատվաստման վիրահատության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի հայտնի կինոգործիչների նախաձեռնությամբ կազմակերպած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Վարդան Զիլֆուղարյանի քույրը` Աննա Զիլֆուղարյանը, և հավելեց, որ նա է լինելու Վարդանի դոնորը փոխպատվաստման ժամանակ:

Հայաստանից տեսակամուրջին մասնակցում էին «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մարինա Ալեսը, Հ2 հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով նախկին փոխտնօրեն Արամ Սաֆարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության խմբագիր Տաթև Շահունյանը:

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով նախկին փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ Վարդան Զիլֆուղարյանը բացառիկ տաղանդի տեր անձնավորություն է: «Ես նրան աշխատանքի եմ ընդունել, երբ նա դեռ 17 տարեկան էր: Երկու տարի անց` նա Արցախում մասնակցել էր մի ֆիլմի նկարահանումներին, որից հետո նրան հրավիրեցին աշխատելու «Մոսֆիլմ»: Այդ տիպի անձնավորությունները պետք է ապրեն հնարավորինս երկար»,- շեշտեց Սաֆարյանը:

Ռուսաստանից տեսակամուրջին մասնակցում էին հայտնի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը, դերասաններ Գուրամ Բաբլիշվիլին, Վլադիմիր Յագլիչը, կինոօպերատոր Յուրի Կոկոշկինը և ռեժիսոր Թիմուր Ալպատովը:

«Ես իմ կյանքում երբեք չեմ խնդրել օգնելու համար, սակայն հիմա ես անձամբ խնդրում եմ, որպեսզի օգնեն Վարդանին կյանքի այս ծանր պահին»,- նշեց հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը:

Վարդան Զիլֆուղարյանին օգնելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ուղարկել SMS 7000 կարճ համարին Help բառով եւ հանգանակել 500 դրամ:

ՀՀ տարածքում փոխանցումների համար բացվել են հետևյալ հաշվեհամարները.

Բանկի անվանումը` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

Անուն, ազգանուն` Ռուզաննա Պերճյան

Ընթացիկ հաշիվ`

220009204516001 USD

220009208897000 AMD

Քարտային հաշիվ`

220004372052000 AMD:

ԱՄՆ դոլարով փոխանցումների համար`

Correspondent bank: DEAUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS

SWIFT: BKTRUS33

Beneficiary bank:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT: AGCAAM22

correspondent account n. 04422200 (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ruzanna Pertshyan

Beneficiiary account number: 220009204516001:

Հայերեն

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք

ԱՄՆ-ն կփակի դիվանագիտական ներկայացուցչությունները Ճապոնիայում, Կանադայում, Ինդոնեզիայում, Կամերունում և Գրենադայում

Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է