Իրավունք

Հանրապետության ավտոճանապարհներին մարտի 30-ից գործարկվելու են նոր արագաչափեր

1 րոպեի ընթերցում

Հանրապետության ավտոճանապարհներին մարտի 30-ից գործարկվելու են նոր արագաչափեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մարտի 30-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ-ին գործարկվելու է 1 արագաչափ՝ Սևան-Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:

Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցում գործարկվելու է 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում