Քաղաքականություն

Ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությամբ կայցելի Ծիծեռնակաբերդ

1 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությամբ կայցելի Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը կմասնակցի երկրի ղեկավարի մակարդակով եւ այդ մասնակցությունն իր մեջ կպարունակի երեք կոչ` հիշողություն, հարգանքի տուրք զոհերին հիշատակին եւ պատասխանատվություն, որպեսզի հետագայում նման սարսափելի դեպքերը իրադարձություններն այլեւս չկրկնվեն: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպատիեն: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասաց, որ ներկա դրությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն աշխատում է Օլանդի այցի կազմակերպման շուրջ: «Ֆրանսուա Օլանդը բավական մեծ` մոտավորապես 120 հոգանոց պատվիրակությամբ կժամանի Երեւան: Ստույգ կազմի մասին դեռեւս տեղեկություններ չկան: Պարզապես կարող եմ ավելացնել, որ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիներ ներգրավված կլինեն այդ պատվիրակության կազմում»,- ասաց Շարպատիեն:

Ապրիլի 24-ին հիշատակվում է Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստան կժամանեն բազմաթիվ պատվիրակություններ աշխարհի տարբեր պետություններից: Հայաստան այցելելու մասին հայտարարություններ են արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում