Իրավունք

Զինծառայողի դասալքության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Զինծառայողի դասալքության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։2015թ. մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել է առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում