Հասարակական

Քննարկվել են Հայաստանում TV5Monde-ի հաղորդումների հեռարձակման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են Հայաստանում TV5Monde-ի հաղորդումների հեռարձակման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 19-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում կարևորվել է հեռուստաընկերության կողմից Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկի վերաբերյալ հաղորդումների պատրաստումը։ Այս համատեքստում ընդգծվել է TV5Monde-ի ներդրումը՝ ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններում Հայաստանը ներկայացնելու հարցում:

Երկուստեք ընդգծվել է հեռուստաալիքի դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման, միջմշակութային երկխոսության, ֆրանկոֆոն երկրների համագործակցության խթանման գործում։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստանում TV5Monde-ի հաղորդումների հեռարձակման հնարավորություններին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում