Գիտնականներն ապացուցել են հայ ժողովրդի ծագման մասին Մովսես Խորենացու ճշմարտացիությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորագույն գենետիկ հետազոտություններով ապացուցվել է հայ ժողովրդի ծագման թվագրության իսկությունը, որ 5-րդ դարում տվել է պատմահայր Մովսես Խորենացին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը:

Մովսես Խորենացինիր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նշում է, որ հայ ժողովուրդը ծագել է մ. թ. ա. 2492 թվականին: Թեև պատմիչը նշել է, որ ճանապարհորդել է Բաբելոն և ուսումնասիրել հնադարյան աղբյուրները, այդ ժամանակաշրջանը երկար տարիներ համարվում էր առասպելական: Սակայն գիտնականների կատարած վերջին հետազոտությունները ապացուցում են Խորենացու պատմության արժանահավատությունը:

Ինչպես հաղորդում է «Նյու Յորք Թայմսը», գենետիկները սկանավորել են Հայաստանի և Լիբանանի 173 հայերի գեները և դրանք համեմատել աշխարհի այլ 78 ազգերի գեների հետ: Պարզվել է, որ հայերը հնագույն ցեղախմբերի խառնուրդ են, ում ժառանգներն այսօր բնակվում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում: Գենետիկական ուսումնասիրությունների համաձայնˋ այդ ժողովուդների միախառնումը տեղի է ունեցել Քրիստոսից 3000-2000 տարի առաջ, ինչը լիովին համընկնում է Մովսես Խորենացու տված թվագրության հետ:

Բրոնզե դարի վերջին, երբցեղախմբերիմիաձուլումը դեռ ընթացքի մեջ էր, տեղի է ունեցել ժողովուրդների տեղաշարժˋ պայմանավորված առևտրով, պատերազմներով և ժողովրդագրական աճով: Իսկ մ. թ. ա.1200 թվականից հետո Միջերկրական ծովի արևելյան ափի բրոնզեդարյան քաղաքակրթությունների անսպասելի անկումը, կարծես թե, հանգեցրել է մյուս ժողովուրդներից հայերի մեկուսացմանը: Հետագա տարիներին հայերի և մյուս ժողովուրդների միջև էական միաձուլումներ տեղի չեն ունեցել, ինչի մասին վկայում են գնետեիկ հետազոտությունները:

Այս մեկուսացումը պայմանավորել է հայկական մշակութային մի շարք առանձնահատկություններˋ լեզուն, այբուբենը, կրոնը:

Բացի այդ, գենետիկ հետազոտությունները շեղումներ են ցույց տվել հայկական արևելյան և արևմտյան հատվածների միջև, որն առաջացել է 500 տարի առաջˋ Օսմանյան և Սեֆյան դինաստիաների միջև բռնկված պատերազմի սկզբին, երբ Հայաստանը բաժանվեց թուրքական և պարսկական կայսրությունների միջև:

«Այս ԴՆԹ-ուսումնասիրությունն ընդհանուր գծերով հաստատում է հայկական պատմության մասին մեր գիտելիքները»,- ասել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պատմաբան Հովհան Սիմոնյանը:

Հետազոտողների հետաքրքիր բացահայտումներից է նաև այն, որ հայերը շատ ավելի մոտ են կանգնած 8 հազար տարի առաջ գյուղատնտեսությունը Եվրոպա բերած նեոլիթյան երկրագործներին, քան Մերձավոր Արևելքի ներկայիս բնակիչները:

Հետազոտության արդյունքները անցած ամիս հրապարակվել են bioRxiv թվայնացված գրադարանում:

Հայերեն English Русский

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է