Իրավունք

Հանրապետությունում անցած 3 օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպք

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում անցած 3 օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպք

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 24 պատահարի հետևանքով 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահատվել է: Մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը:Բացահայտվել է գողության 9, խարդախության 12, խուլիգանության 2, յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, գողության 8, խարդախության 3, սպանության փորձի, կողոպուտի և յուրացման 1-ական դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում