Հայաստանն ու Լիտվան սերտացնում են համագործակցությունը արդարադատության ոլորտում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարությունները, վերահաստատելով երկկողմ հարաբերությունների կառուցողական ու բովանդակային զարգացմանն աջակցելու իրենց վճռականությունը, մարտին 5-ին ստորագրեցին արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ հուշագրով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերում արդյունավետ համագործակցել քրեական, քաղաքացիական օրենսդրության, քաղաքացիական և քրեական գործերով դատական համագործակցության, նոտարների և դատական կարգադրիչների, իրավաբանական անձանց գրանցման ոլորտներում:

Փաստթուղթը ստորագրեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը:

Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ սա լիտվացի իր գործընկերոջ առաջին աշխատանքային ացն էր Հայաստան, որի ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: «Մենք կարողացանք քննարկել թե դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր երկու երկրներում, թե կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Ի դեպ, այս թեմայով ասեմ, որ մեզ համար անակնկալ էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի այն մոդելի համանմանը, որը մենք ընդամենը վերջերս կառավարությունում քննարկեցինք ու հաստատեցինք` խոսքս կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմնի վերաբերյալ է, գործում է նաև Լիտվայում: Մենք գործընկերոջ հետ քննարկեցինք դրա առանձնահատկությունները, լիտվական կողմի փորձը, որ մենք կարող ենք հաշվի առնել»,-ասաց նախարարը:

Հովհաննես Մանուկյանի խոսքով` իրենք քննարկել են նաև պրոբացիոն ծառայությանը վերաբերող հարցեր, քանի որ Լիտվան այս առումով ևս ունի հարուստ փորձ: «Այդ ծառայությունը մի քանի տարի գործում է Լիտվայում, որը որոշակի փորձարկումներից հետո ենթակա է բարեփոխման: Այդ փորձարկումը ևս համատեղ քննարկման առարկա է դարձել: Մենք մեր գործընկերոջը կարողանցանք ցույց տալ քրեակատարողական հիմնարկում կատարված աշխատանքներն իրենց ծավալով և նաև ֆիզիկապես հնարավորություն ընձեռեցինք մեր հյուրին այցելելու Արմավիր քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա կարողացավ ուսումնասիրել այդ կառույցի գործունեությունը, ընթացիկ շինարարության վիճակը, ինչը մենք նախատեսում ենք ավարտել այս տարվա վերջին»,-տեղեկացրեց արդարադատության նախարարը: Նա ավելացրեց, որ այս պահին ընթացքի մեջ է պրոբացիոն ծառայության վերաբերյալ հայեցակարգի մշակումը, նախատեսվում է մի քանի շաբաթից այն ավարտին հասցնել, իսկ 2016 թվականից արդեն ունենալ գործող համակարգը:

Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը հրավերի և հյուրընկալության համար` բարձր գնահատելով ստորագրված հուշագիրը: «Կապը մեր երկրների միջև զարգանում է բարեհաջող ձևով, մենք միշտ աշխատում ենք փորձով փոխանակվել, մենք Հայստանին աջակցում ենք իր գործերում: Այսօր կարևոր փաստաթուղթ է ստորագրվել, քանի որ մեր երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը կդառնա կանոնավոր, ավելի մեծ արդյունքներ կգրանցենք: Հուսով եմ, որ մենք կփոխանակվենք ոչ միայն լավ կատարված աշխատանքի փորձով, այլև կկարողանանք իրար փոխանցել այն խնդիրներն ու սխալները, որոնք առաջանում են մեր գործունեության ընթացքում, որպեսզի դրանց լուծմամբ հասնենք համակարգի կատարելագործմանը»,-ընդգծեց Լիտվայի արդարադատության նախարարը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում