Իրավունք

Լոռիում ամուսնու հարազատները ինքնասպանության փորձի են հասցրել երիտասարդ կնոջը

1 րոպեի ընթերցում

Լոռիում ամուսնու հարազատները ինքնասպանության փորձի են հասցրել երիտասարդ կնոջը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նյութական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի ճանապարհով ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 23-ամյա Ռ. Մաթոսյանի թունավորման վերաբերյալ նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2015 թվականի մարտի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ամուսնու՝ Երևանքաղաքում գտնվող հայրական տանը երիտասարդ կնոջ նկատմամբ տան որոշ անդամների կողմից դրսևորվել է դաժան վերաբերմունք: Արդյունքում, գալով Վանաձոր քաղաք, երիտասարդ կինը հոր գերեզմանի մոտ փորձել է ինքնասպան լինել` ընդունելով մեծ քանակությամբ քնաբեր դեղահաբեր, սակայն բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թ. Շուշանյանի կողմից 2015 թվականի մարտի 4-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում