Իրավունք

Նուբարաշենի կրակոցներից մահացածների ինքնությունը հայտնի է

1 րոպեի ընթերցում

Նուբարաշենի կրակոցներից մահացածների ինքնությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների հետևանքով մահացած անձանց ինքնությունը հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը, հրազենային վնասվածքից Էրեբունի հիվանդանոց հասցնելու ճանապարհին մահացել են 1972 թվականի Լևոն Ղազարյանը (հայտնիˋ «Երրորդմասցի Լյովիկ» մականունով) և 1980 թվականին ծնված Դրաստամատ Թադևոսյանը (Դերո մականունով): «Երրորդ մահացածիˋ Մեսրոպ Մ.-ի, ազգանունը դեռ ճշտվում է»,- ասաց Մալխասյանը:

Մեսպոպ Մ-.ն մահացել է տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում և նրա մարմինը դեռ ընկած է դեպքի վայրում: Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաններ, քննիչներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում