Իրավունք

Նուբարաշենի կրակոցների գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին /լրացված/

1 րոպեի ընթերցում

Նուբարաշենի կրակոցների գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին: «Հիմա դեպքի վայրում է քննչական խումբը: Զոհվածների ինքնությունը պարզվում է: Ավելի մանրամասն տեղեկատվություն մենք ավելի ուշ կտրամադրենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 (Սպանությունը) և 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)հոդվածների հատկանիշներով:

Գործակալության հետ հեռախոսազրույցում Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում տեղի ունեցած կրակողների արդյունքում բժշկական կենտրոն տեղափոխված երկու տուժածները մահացել են: Տեղեկությունների համաձայն միջադեպի հետևանքով սպանվել է երեք մարդ, մեկըˋ տեղում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում