Իրավունք

Նուբարաշենից Էրեբունի հիվանդանոց տեղափոխված երկու անձինք մահացած են եղել

1 րոպեի ընթերցում

 Նուբարաշենից Էրեբունի հիվանդանոց տեղափոխված երկու անձինք մահացած են եղել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբարաշեն համայնքում տեղի ունեցած միջադեպից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիները մահացած են եղել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: «Մեր մոտ տեղափոխվել են երկու տուժած, հետո պարզվել է, որ երկուսն էլ մահացած են»,- ասաց Հունանյանըˋ հավելելով, որ կրակոցներից տուժածներին հիվանդանոց են տեղափոխել մոտ ժամուկես առաջ:

Որոշ տեղկությունների համաձայնˋ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակի մոտակայքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետեւանքով կար երեք տուժած: Նշվում էր, որ մեկը մահացել է տեղում: Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտել են, որ դեպքի առնչությամբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում