Օմբուդսմենն ԱՄՆ դեսպանին հայտնել է Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ իր մտահոգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով մարդու կյանքի իրավունքին սպառնացող վտանգի առկայությանը և տարածաշրջանում իրավիճակի լարվածության սրացմանը, խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիաների ու սադրանքների առնչությամբ և ևս մեկ անգամ կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Դեսպանը, կարևորելով Պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունն, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև արդեն իսկ ձևավորված գործընկերային և սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին