Իրավունք

Անհայտ անձը Չեխիա փախչելու նպատակով փորձել է հատել հայ-թուրքական սահմանը

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձը Չեխիա փախչելու նպատակով փորձել է հատել հայ-թուրքական սահմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները երկրի տարածքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարող անձի:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքսը»:

«Մարտի 1-ի գիշերը Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալներից մեկում հնչել է ահազանգ, հայտնաբերվել են հետքեր, որոնք տանում էին Հայաստանի տարածքի խորքը»,- ասել են ԱԴԾ-ից:

Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու իրավունքի վկայական: Նրա քաղաքացիության մասին առայժմ չի հայտնվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում