Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 27-ին այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը կայացել է Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում։ Ծրագրում հնչել են Բախի, Մոցարտի, Շնիտկեի, Շուբերտի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտներ Պ. Ցուկերմանը (ջութակ), Ա. Ֆորսայթը (թավջութակ), Ք. Կոգանը (դաշնամուր)։ Համերգը կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։

Առաջին անգամ նույն նվագախմբի հետ Ս.Սմբատյանն ելույթ է ունեցել հունվարի 14-ին Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում՝ միևնույն բեմում ներկայանալով հոլիվուդյան մեծանուն դերասան Ջոն Մալկովիչի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում