Սփյուռք

Հալեպում հայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում փետրվարի 26-ին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրասանդներ արձակելու հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել, այդ թվում՝ հայերի շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հալեպահայ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով` զոհվել է Հակոբ Գաբիելյանը, վիրավորվել` Շողեր Արսլանյանը եւՍոսի Ստամբուլյան-Օհանյանը:

Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Հալեպի տարբեր շրջաններում հրասանդների ընկնելու հետևանքով զոհվել էին Սաքո Կարագյուլեյանն և Հարութ Ագսանյանը: Բացի այդ, վիրավորվել էին 5 հայեր՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Ագսանյանը:

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում