Սփյուռք

Քեսաբահայերին մտահոգում է Թուրքիայի կողմից ԻՊ-ի միջոցով Քեսաբի դեմ հնարավոր քայլերը

2 րոպեի ընթերցում

Քեսաբահայերին մտահոգում է Թուրքիայի կողմից ԻՊ-ի միջոցով Քեսաբի դեմ հնարավոր քայլերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայերը մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է դրդել «Իսլամական պետությանը» քայլեր ձեռնարկել Քեսաբի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ իրենց միակ մտավախությունը դրա հետ է կապված, սակայն դեռևս որևէ անհանգստացնող դեպք չի գրանցվել:

«Թուրքիան կարող է նման առիթ տալ ԻՊ-ին, ինչպես դա արել էր նախորդ տարի «Ջաբհա ան Նուսրա»-ի պարագայում, որը հարձակվել էր Քեսաբի վրա»,- նշեց Մանճիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Քեսաբում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կյանքը գնալով ավելի բնականոն է դառնում: Մանճիկյանի խոսքով` համացանցը սկսել է աշխատել գյուղաքաղաքում, գյուղատնտեսւոթյամբ զբաղվողներն սկսել են իրենց աշխատանքները:

Քեսաբըսիրիականբանակիկողմիցազատագրվելէ 2014թ. հունիսի15-ին,ևբնակչությանմեծմասը վերադարձելէայնտեղ:Քեսաբիբոլորհաստատությունները, տներըևբնակարանները,առանց բացառության,վնասներէինկրել:

Քեսաբիշրջանիվրահարձակումնսկսվելէրմարտի21-ին`Թուրքիայիսահմանիութկետերից: Հարձակումնիրականացրելէին«ՋաբհաանՆուսրա»եւ«ՋեյշալԻսլամ»խմբավորումները` Թուրքիայիկառավարությանանմիջականաջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում