Ոստիկանությունը «Skype»-ով հերթական կապը կհաստատի քաղաքացիների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրի մեր հայրենակիցները փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարցերը կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության «Skype»-ի հասցեն է Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաև[email protected], [email protected]էլեկտրոնային հասցեներին: