Տնտեսություն

Կենտրոնական բանկը 2015թ. կանխատեսում է մինչև 5.5 տոկոս գնաճ

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկը 2015թ. կանխատեսում է մինչև 5.5 տոկոս գնաճ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4±1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին` կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական բանկի Գնաճի հաշվետվության հանաձայն` արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015 թ. տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան` աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Ելնելով մինչև փետրվարի 10-ն առկա տեղեկատվության հիման վրա իրականացված կանխատեսումներից՝ ԿԲ-ն առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը (ներկայում 14,5%)՝ նպատակ ունենալով նվազեցնել շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները: Այս պարագայում ԿԲ-ն տարեսկզբիցբարձրացրել էվերաֆինանսավորման տոկոսադրույքը (ներկայում` 10,5%), այսպիսով, շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները մոտեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ինչը կնպաստի ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացման ամրապնդմանը:

Գնահատելով և վերլուծելով ֆինանսատնտեսական շուկայի զարգացումները՝Կենտրոնական բանկը գործի է դնում անհրաժեշտ գործիքակազմ՝ գնաճի տատանումները թույլատրելի միջակայքում պահելու և, ըստ այդմ, իր հիմնական խնդիրն իրագործելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում