Սփյուռք

Հալեպում հայեր են զոհվել և վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հայեր են զոհվել և վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի տարբեր շրջանների վրա զինված ահաբեկչական խմբավորումների կողմից փետրվարի 21-ին հրասանդներ են արձակվել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հալեպահայ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով զոհվել են Սաքո Կարագյուլեյանն և Հարութ Ագսանյանը: Բացի այդ վիրավորվել են 5 հայեր՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Ագսանյանը:

Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Հալեպի Թելեֆոն Հաուայի թաղամասում հրթիռ ընկնելու հետևանքով հայի բնակարան էր քանդվել:

Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարի 4-ին: Հալեպի Թիլել թաղամասի հրթիռակոծման հետեւանքով հայի բնակարան էր քանդվել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չէին գրանցվել:

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինվածխմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաևարևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով,զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում