Իրավունք

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 8 դեպք

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 8 դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 13 պատահարի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8, խարդախության 5, յուրացման 3, կողոպուտի և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում