ԱԺ նախագահը Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը կքննարկի ուսումնասիրությունների ավարտից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի աշխատակազմի ուսումնասիրությունների ավարտից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կքննարկի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ աշխատակազմին արդեն հանձնարարել է ուսումնասիրել Ծառուկյանի բացակայությունների հարցը: «Այժմ աշխատակազմը զբաղվում է այդ հարցով, և երբ ավարտվեն ուսումնասիրությունները, ինձ կներկայացվեն արդյունքները, և ես այդ հարցը կքննարկեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Հարցին, թե Ազգային ժողովի նիստերից բացակայելո՞ւ, թե՞ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար է Ծառուկյանը մանդատից զրկվելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ձեռնարկատիրական գործունեության համար Ազգային ժողովի նախագահը մանդատից զրկելու լիազորություն չունի:

Նա ընդգծեց, որ ուսումնասիրությունները վերաբերում են բոլոր խմբակցությունների պատգամավորներին: «Այդ տեղեկանքը կլինի, որից հետո ես կքննարկեմ, իսկ դուք կտեղեկանաք արդյունքների մասին»,- նշեց Սահակյանը:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ պատգամավորները բերել են ստուգումների և ուսումնասիրությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հարցին, թե ի՞նչ փաստաթղթեր է ներկայացրել Գագիկ Ծառուկյանը, Սահակյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, քանի որ դրանք իր մոտ չեն պահվում:

Լրագրողի հարցին, թե քաղաքական հետապնդում չէ՞ Ծառուկյանին մանդատից զրկելը, քանի որ նա նախկինում էլ չէր ներկայանում նիստերին, սակայն մանդատից զրկելու հարց դրված չի եղել, Սահակյանը պատասխանեց. «Սա քաղաքական հետապնդում չէ: Պարզապես ոչ միայն ես, այլև քաղաքական այն ուժը, որը ես ներկայացնում եմ, միշտ էլ փորձել ենք այնպես անել, որ խորհրդարանում լարվածությունը չմեծանա, համագործակցության դաշտ ստեղծվի, սակայն մի օր դա էլ է իր վերջն ու վախճանն ունենում»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Հայերեն Русский

Իսրայելական հարձակումներից Լիբանանում վիրավորներ կան

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում

Վարչապետ Փաշինյանը կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար վերանայումների անհրաժեշտություն է տեսնում

Գլխավոր դատախազը ներկայացրել է, թե Երևանին և մարզերին մեկ տարում քանի այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը

ՌԴ-ում Պակիստանի դեսպանն անդրադարձել է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

Ազգային ժողովը քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Մեկ օրում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CNN

Որքան հողատարածք է վերադարձվել պետությանը. մանրամասնում է գլխավոր դատախազը