Իրավունք

Իրանի քաղաքացին փորձել է ստոմատոլոգիական մաքսանենգ ապրանք ներմուծել Հայաստան

1 րոպեի ընթերցում

Իրանի քաղաքացին փորձել է ստոմատոլոգիական մաքսանենգ ապրանք ներմուծել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս սահմանապահները շարունակում են աչալրջորեն իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանության իրենց ծառայությունը: Այս մասին նշվում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ, որում ասվում է, որ փետրվարի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, «Ագարակ»-ի անցակետում հատելով ՀՀ սահմանը, փորձել է երթուղային ավտոբուսով ապօրինի անցկացնել ստոմատոլոգիական սարքավորումներ (տիտանից գամասեղներ, ստոմատոլոգիական սարքի հավելվածներ, ատամի պատրաստման ճենապակու փոշի):

ՀՀ մաքսային մարմինների հետ տրանսպորտային միջոցի համատեղ զննության ընթացքում վարորդի նստաթոռի տակ հայտնաբերվել է 100 միավոր մաքսանենգ ապրանք: Ապրանքն ու իրավախախտը սահմանված կարգով հանձնվել են Մեղրիի մաքսային աշխատակիցներին` հետագա վարույթ իրականացնելու համար: Հստակեցվում է մաքսանենգ ապրանքի ծավալը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում