Աշոտ Առաքելյանին կդատեն Կրեմլում ռումբի մասին սուտ հաղորդում անելու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարի դատախազությունը Սոչիի հաշտարար դատարան Է հանձնել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանի նկատմամբ քրեական գործը, որը, գտնվելով ՌԴ-ում, ոստիկանություն սուտ հաղորդում Է արել Կրեմլում պատրաստվող պայթյունի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հաղորդել է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը: Միջադեպը, որի համար 37-ամյա Առաքելյանը կալանքի տակ է վերցվել, տեղի Է ունեցել հունվարի 15-ին:
«Հետաքննության վարկածով՝ Հայաստանի քաղաքացին, որն անօրինականորեն Է գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում, ցանկանալով ուշադրություն գրավել իր նկատմամբ, զանգահարել Է Սոչիի ներքին գործերի վարչության հերթապահ մասի հեռախոսին եւ ակնհայտ սուտ տեղեկատվություն հայտնել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոտին, «ահաբեկչության ակտի մասին ակնհայտ սուտ հաղորդում» հոդվածով մեղադրյալին սպառնում Է մինչեւ երեք տարվա ազատազրկում:
Դատախազը հաստատել Է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործի հետ ուղարկել շրջանի հաշտարար դատարան՝ ըստ Էության քննելու համար: