Իրավունք

Գյումրիի միջադեպի կապակցությամբ ձերբակալված Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Գյումրիի միջադեպի կապակցությամբ ձերբակալված Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շիրակի մարզի Ախուրյանի բաժնից ազատ արձակվեց Գյումրիում հունվարի 15-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված Մնացական Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ում հաջողվել է ոստիկանության Ախուրյանի բաժնում զրուցել Ալեքսանյանի հետ: Զրույցը կներկայացնենք մի փոքր ուշ:Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գյումրու քաղաքապետը եւ ավագանին դիմել են Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին` խնդրելով ազատ արձակել ձերբակալված Մնացական Ալեքսանյանին և հնարավորինս ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել հունվարի 15-ի միջադեպի մյուս մասնակիցների նկատմամբ:

Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր փետրվարի 4-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) հարուցված քրեական գործի շրջանակներում` նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում