Իրավունք

Հայ գյուղացին հակառակորդի կողմից սպանվել է իր տան հյուրասենյակում

2 րոպեի ընթերցում

Հայ գյուղացին հակառակորդի կողմից սպանվել է իր տան հյուրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով 2015թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Գուրգենի Ղուկասյանի առանձնատան ուղղությամբ, որի հետևանքով վերջինս կրծքավանդակի ձախ շրջանում ստացել է մարմնական վնասվածք և մահացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում փետրվարի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

2015թ. փետրվարի 6-ին Վանիկ Ղուկասյանի կինը՝ Անահիտ Կամենդատյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանն իր կնոջ՝ Անահիտ Կամենդատյանի հետ գտնվել է իրենց տան առաջին հարկի հյուրասենյակում: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանիկ Ղուկասյանը ցանկացել է դուրս գալ տնից, բացել է հյուրասենյակի դուռը և դեռևս հյուրասենյակից դուրս չեկած՝ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցից վնասվել է տան առաջին հարկի մուտքի դուռը, նույն կրակոցից Վանիկ Ղուկասյանը կրծքավանդակի ձախ հատվածում ստացել է հրազենային վնասվածք ու տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը տուժողի տան ուղղությամբ ադրբեջանական հենակետերից ինտենսիվ կրակոցները շարունակվել են, որի պատճառով հնարավոր չի եղել դեպքից անմիջապես հետո կատարել դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում