Իրավունք

Գյումրիում զանգվածային սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին դատելու Է զինվորական դատարանը. «Ինտերֆաքս»

2 րոպեի ընթերցում

Գյումրիում զանգվածային սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին դատելու Է զինվորական դատարանը. «Ինտերֆաքս»

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատավարությունը, որը մեղադրվում Է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ, կանցկացվի Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում՝ զինվորական դատարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ նման որոշում Է ընդունվել Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի հիման վրա:

«Ինտերֆաքս»-ի մեկ այլ աղբյուր հայտնել Է, որ կողմերը համատեղ մեղադրական եզրակացությունը համաձայնեցնում են Ռուսաստանի օրենսդրության հիման վրա:

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ հետաքննում են ե՛ւ ռուսական կողմը, ե՛ւ հայկական կողմը, լուծվում Է Ռուսաստանի քրեական օրենսդրության հիման վրա համաձայնեցված միասնական մեղադրական եզրակացություն ընդունելու հարցը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ դատարանը միաժամանակ պետք Է քննի նաեւ այն մեղադրանքները, որոնք ռուս զինվորական քննիչները առաջադրել են զենքով դասալքություն կատարելու հետ կապված Էպիզոդներով:

«Այն ամենը, ինչ պատրաստվել Է հայ քննիչների կողմից, փոխանցվելու Է ռուսական կողմին՝ գործի նյութերին կցելու համար»,-նշել Է աղբյուրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում