Իրավունք

Հայաստանը միջին հորիզոնական է զբաղեցնում ՄԻԵԴ-ում ունեցած հայցերի քանակով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը միջին հորիզոնական է զբաղեցնում ՄԻԵԴ-ում ունեցած հայցերի քանակով

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվել է 69.900 գործ: Սա 30 տոկոսով ցածր է 2013թ. արձանագրված արդյունքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչեով դատարանի պաշտոնական կայքը, Հայաստանը ԵԽ 47 պետությունների ցանկում ՄԻԵԴ-ին դիմած հայցերով միջին հորիզոնականում է: Համաձայն վիճակագրության` յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվով, ըստ վիճակագրության, ներկայացվել է 0,51հայց:

Այս հարցում առաջատարներ են Ուկրաինան, Իտալիան, Ռուսաստանն ու Թուրքիան: ՄԻԵԴ-ում ընդհանուր հայցերի 60 տոկոսը ներկայացվել է հենց այս պետություններից:

Հայաստանի քաղաքացիներից ՄԻԵԴ ներկայացվել է 1040 հայց: Դրանք հիմնականում վերաբերել են խոսքի ազատությանն ու սեփականության իրավունքին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում