Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում թեպետ մերթ ընդ մերթ պայթյունների ձայներ են լսվում, բարեբախտաբար, հայկական թաղամասերում իրավիճակն այժմ բավական հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացրեց Հալեպի մեր աղբուրը՝ նշելով, որ անակնկալներ մշտապես սպասելի են:

Քաղաքում այժմ ջրամատակարարումը դադարեցված է, իսկէլեկտրականությունը մոտ մեկ ժամով է լինում: Բնակիչները կարողանում են հաց ձեռք բերել՝ երկար հերթերում սպասելուց հետո:

Սիրիական լիրան դոլարի դիմաց օրեցօր արժեզրկվում է, որին հետևում է սղաճը:

Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ Հալեպի Ազիզիե թաղամասում հունվարի 30-ին վիրավորված 2 քույրերը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ազիզիե թաղամասի «Ալ Զահրա» կինոտան մերձակայքում վիրավորված, 1965թ.-ի ծնված Գևորգ Հալլաջյանի կյանքը հնարավոր չէր փրկել: ի դեպ Գևորգ Հալլաջյանը վիրավորված քույրերի հայրն էր: Պայթյունների պատճառով վնասներ էին կրել մերձակայքում գտնվող մեքենաները, բնակարանները, խանութները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում