Հանրապետությունում անցած 3 օրում գրանցվել է 17 ՃՏՊ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 17 պատահարի հետևանքով 4 մարդ զոհվել է, 24-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 30-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության 20, խարդախության 16, յուրացման 3 և խուլիգանության 4 դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 2 դեպք:
Կարդացեք հոդվածը` Русский