Մեկնարկել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթը: Բոլոր այն անձինք, ովքեր համապատասխանում են հրապարակված հայտարարության պահանջներին, կարող են դիմել արդարադատության նախարարությանն ու մասնակցել մրցույթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մրցույթին կարող են մասնակցել նաեւ նախորդ մրցույթին հայտ ներկայացրած մասնակիցները, այս առումով սահմանափակող դրույթներ գոյություն չունեն, իսկ հարցազրույցին գնահատված մասնակիցները կարող են անգամ որոշակի փաստաթղթեր չներկայացնել: «Հանձնաժողովը, հաշվի առնելով հանգամանքը, որ նախորդ մրցույթի ժամանակ մեծ ծավալի փաստաթղթեր ներկայացնելու պահանջը դրված է եղել, հնարավորություն է տվել, որ հարցազրույցին գնահատված մասնակիցները, ովքեր ցանկանում են մասնակցել նոր մրցույթին, հանձնաժողովին տեղյակ պահեն արդեն իսկ ներկայացված բոլոր կամ որոշ փաստաթղթղեր վերստին չներկայացնելու մտադրության մասին: Այս մասին դիմումի ձեւով կատարվել է նոր լրացում»,- ասաց մրցութային հանձնաժողովի անդամներից Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

Կայացած նիստում հանձնաժողովի անդամները նաեւ մի շարք հարցերում հստակություն մտցնող որոշումներ են ընդունել:

«Հանձնաժողովը որոշել է հավանություն տալ նոր մրցույթի հայտարարության տեքստին եւ որոշակի խմբագրական բնույթի փոփոխություններ է կայացրել մրցույթի անցկացման կարգի հետ կապված փաստաթղթերում որոնք վերաբերվել են առաջին մրցույթի հետ կապված հանձնաժողովի անդամների կողմից նկատված որոշակիություն պահանջող հարցերին: Շատ հստակ նախատեսված է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված հայտերի հետ կապված տեղեկություն տրամադրելու հարցը: Մասնավորապես, նախարարությունը յուրաքանչյուր օր հայտերի վերաբերյալ ոչ ուշ քան մեկ օրյա ժամկետում հրապարակում է տեղեկություն եւ հանրությանը իրազեկ դարձնում` եղել են դիմումներ նախորդ օրը, թե ոչ: Այս հարցը մանրամասնորեն կարգավորվել է: Մանրամասվել եւ կարգավորվել է նաեւ թարգմանիչների ներգրավվման հարցը: Հանձնաժողովը պահանջով դիմել է Կրթության եւ գիտության նախարարություն, որ ներկայացվեն հանձնաժողովի թարգմանիչ մասնագետների թեկնածությունները»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ինչպես նախորդ մրցույթում, այս անգամ նույնպես հանձնաժողովի անդամները պարտավորված կլինեն ԵԽ ներկայացվող թեկնածուների եռյակում պահպանել սեռերի իրավահավասարությունը:

«Կարող եմ ձեզ վկայակոչել ՀՀ Նախագահի հրամանագիրը, որով սահմանված է մրցույթի անցկացման կարգը եւ կարող եմ ասել, որ դա հենված է հենց Եվրոպայի խորհրդի կողմից ամրագրված արժեքների վրա, որոնցից կարեւորագույններից մեկը սեռերի միջեւ հավասարկշռության ապահովումն է եւ այս պահանջը ԵԽ-ն ոչ միայն Եվրոպական դատարանի դատավորի ընտրության հետ կապված հարցի առնչությամբ է բարձրացնում, այլ գրեթե բոլոր ոլորտներում եւ այս առնչությամբ մենք ունենք որոշակի կաշկանդավածություն, որ ունենանք սեռերի միջեւ հավասարակշռության սկզբունք: Այս առումով հանձնաժողովը կայացրել է այնպիսի որշում, որը բխում է մեր պետության միջազգային պարտավորվածությունից»,- ասաց Մելիքյանը:

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը հավաստիացնում է, որ Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ ՄԻԵԴ-ում դատավորների ընտրության անցկացումը չեղյալ է հայտարարվում եւ նշանակվում նորը:

«Բազմաթիվ երկրներում նման դեպքեր եղել են, երբ հաստատվել է ցուցակ, որը վերջնարդյունքում չի հաստատվել կամ չի էլ հասել խորհրդարանական վեհաժողովի քվեարկութանը: Նման դեպք երկու անգամ գրանցվել էՍլովակիայում, Բուլղարիայում, Մոլդովայում, Թուրքիայում, Խորվաթիայում,Ադրբեջանում: Բաց աղբյուրներից կարելի է հետեւություն անել, որ Ուկրաինան հետ է կանչել իր ցուցակը, առանձին թեկնածուներ հետ են կանչվել Ռուսաստանի կողմից: Սա արտառոց գործընթաց չէ եւ պետք է հասկանալ, որ ԵԽ-ն սկսած Ինտերլագենի համաժողովից, որն ուղղված էր Եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը, գործընթացի կարեւորագույն տարրերից մեկն է համարում արդյունավետ եւ թափանցիկ դարձնել եվրոպական դատարանի դատավորների ընտրության կարգը: Բարդ ընթացակարգ է նախատեսված, որը նախկինում չկար եւ դա ենթադրում է, որ կարող են գրանցվել նման դեպքեր»,- ասաց Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ նոր գործընթացի շրջանակում Հայաստանն առաջին անգամ է գործում եւ այս առումով, ինչպես ցանկացած գործընթաց, սա նույնպես պետք է ունենա որոշակի կայացման եւ ամրապնդման փուլ:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ