Սփյուռք

Հալեպում հայ է զոհվել հրթիռակոծման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Հալեպում հայ է զոհվել հրթիռակոծման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամեր առաջ Հալեպի Ազիզիե շրջանի «Սինեմա Զահրաա»

պողոտայի հրթիռակոծման հետևանքով սկզբում վիրավորել, այնուհետև հիվանդանոցում մահացել է հալեպահայ Գևորգ Հալլաճյանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀալեպի «Գանձասար» շաբաթաթերթից, չնայած հիվանդանոցում վիրահատական միջամտությանը`Գևորգ Հալլաճյանի կյանքը փրկել հնարավոր չի եղել: Պայթյունի պատճառով վիրավորվել էին նաև տղամարդու երկու դուստրերը, որոնցվիճակը կայուն է:

Պայթյունը նաև նյութական վնասներ է պատճառել, հրդեհ է բռնվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում