Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 29-30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է գողության 6, խարդախության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Կարդացեք հոդվածը` Русский