Իրավունք

Վարդան Պետրոսյանը հավանաբար ապրիլին ազատ կարձակվի. փաստաբան

5 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանը հավանաբար ապրիլին ազատ կարձակվի. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդան Պետրոսյանը հավանաբար ապրիլին ազատ կարձակվի: Այս մասին հունվարի 29-ին կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Գիտենք, որ շուտով, ենթադրաբար, կլինի համաներման ակտ, որը կտարածվի նաև Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի այս վճիռը, թե ոչ, Վարդան Պետրոսայնն ապրիլին ազատության մեջ կլինի: Ես համաձայն չեմ առաջին ատյանի դատարանի վճռին և վստահ եմ, որ տուժող կողմը նույնպես դժգոհ է մնացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա և հավելեց, որ եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս վճիռը, Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել և Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից ազատ արձակել:

Փաստաբանը հավելեց նաև, որ իրենք արդեն դիմել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քննիչի կողմից փաստաթղթերի կեղծման եւ անգործության փաստերով քրեական գործ հարուցվի, և վերը նշված գործով առաջին նիստը տեղի է ունենալու փետրվարի 2-ին:

«Իմ կարծիքով՝ դատաավտոտեխնիկական փորձաքննություն կնշանակվի: Այդ արդյունքներն ունենալուց հետո միայն մենք կվիճարկենք առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ընդգծեց նա և հավելեց, որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանը հավանաբար կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը:

Բաղդասարյանը նկատեց նաև, որ Վարդան Պետրոսյանն ի սկզբանե որոշել էր, որ ինչպիսին էլ լինի վճիռը, իրենք այն չեն բողոքարկելու: «Եթե 10 տարիէլլիներ դատավճիռը, չէինք բողոքարկելու: Պատճառն այն է, որ Վարդան Պետրոսյանը ազատ կլինի, և այլ քրեական գործով մենք կշարունակենք պայքարը եւ ցույց կտանք, որ որոշ ապացույցներ ձեռք են բերվել օրենքի խախտմամբ»,- հավելեց նա:

2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման` 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով և պահանջել Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

ՎարդանՊետրոսյանինՀՀքրեականօրենսգրքի242հոդվածիերրորդմասիհատկանիշներով(ճանապարհայիներթևեկությանկամտրանսպորտայինմիջոցներիշահագործմանկանոնները խախտելը,որնանզգուշությամբառաջացրելէերկուկամավելիմարդումահ)մեղադրանքէր առաջադրվելայնբանում,որ2013թ.հոկտեմբերի20-ին,ժամը22:10-իսահմաններում,Կոտայքի մարզիՍարալանջգյուղիկողմիցդեպիԵրեւանվարելիս«ԲՄՎ-320»մակնիշիմեքենանև հասնելով Եղվարդ-Երևանավտոճանապարհիերկրորդկմհատվածին,իրականացրելէ ոչպատշաճև վտանգավորերթևեկություն`ավտոմեքենանվարելէբնակավայրում սահմանվածթույլատրելի առավելագույնըգերազանցողառնվազն` 71կմ/ժ արագությամբևերթևեկությանընթացքում միաժամանակօգտվելովհեռախոսակապից,ինքն իրեն զրկելէավտոմեքենայիլիարժեքկառավարումնիրականացնելուտեխնիկական հնարավորությունից,թույլէտվելՃԵԿ-ի խախտում,որիարդյունքումավտոմեքենան դուրսէբերելերթևեկելիմասիցդեպիաջևառջևի մասովընդհարվելէհողածածկ կողնակումկանգնածվիճակումգտնվող «ՎԱԶ21214»մակնիշի մեքենայի հետնամասին,ինչիհետևանքով«ՎԱԶ-21214»մակնիշիմեքենայիուղևորներԷդվարդև ԷդգարՀակոբյաններըմահացելեն,իսկուղեւորներՏաթեւիկՀակոբյանը,ՀայկՀակոբյանը, էմմա Հակոբյանը,ինչպեսնաևվարորդԱրթուրՀակոբյաննստացելենվնասվածքներ:

Դատավարությանընթացքումտուժողկողմըպնդումէր,որՎարդանՊետրոսյանըվթարի պահին եղելէալկոհոլիազդեցությանտակևայդպատճառովէգերազանցելէթույլատրելի արագությունը։ՎարդանՊետրոսյանը,հերքելովայդվարկածը,փորձումէրապացուցել,որ տուժողկողմիմեքենանկայանածէեղելոչթեճանապարհիհողածածկկողնակին,այլ երթևեկելի գոտում։

ՄեղադրյալՎարդանՊետրոսյանինկատմամբորպեսխափանմանմիջոցընտրվելէր կալանավորումը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում