Իրավունք

Ոստիկանության աշխատակիցը պաշտոնեական կեղծիք է կատարել. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության աշխատակիցը պաշտոնեական կեղծիք է կատարել. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Աղունիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը իր որդու` Սիմոն Կ.-ի` մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նախապատրաստվող նյութերով, առանց բժշկական կենտրոն այցելելու, կազմել է վերջինիցս բացատրություն վերցնելու մասին արձանագրություն` թվագրելով այն 2014 թվականի դեկտեմբերի 14-ի ամսաթվով այն պարագայում, երբ իր որդին 2014 թվականի դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է բժշկական կենտրոնում, որից հետո մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում