Քաղաքականություն

Նևադայի Կլարկ վարչական շրջանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կկանգնեցվի

1 րոպեի ընթերցում

Նևադայի Կլարկ վարչական շրջանում  Հայոց ցեղասպանության զոհերի  հուշարձան կկանգնեցվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նևադա նահանգի Կլարկ վարչական շրջանի «Մայրամուտ» զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Նևադայի հանրային ռադիոյի կայքը, հուշարձանի կառուցման բոլոր ծախսերը` մոտ 120 հազար ԱՄՆ դոլար, հոգալու է Հայ-ամերիկյան ընկերակցությունը (Armenian American Society): «Մենք հայ համայնքը ներկայացնող մոտ հիսուն բնակիչ ունենք, ովքեր նման խնդրանքով մասնակցել են մեր վարչական շրջանի հանձնաժողովի հանդիպումներին»,- ասել է հանձնաժողովի անդամ Մերի Բեթ Սքոուն:

Հուշարձանը այն պատմական իրադարձությունների կարևոր հիշեցումը կլինի, որոնք ոչ ոք չի ցանկանում, որ կրկնվեն: «2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասել է Հայ-ամերիկյան ընկերակցության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում