Իրավունք

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

3 րոպեի ընթերցում

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններին է ներկայացրել նորանշանակ դատավորներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Մկրտումյանը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Գոռ Թորոսյանին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավորներ Հովիկ Շահնազարյանին և Արթուր Ստեփանյանին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Տաթևիկ Ստեփանյանին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Հայարփի Զարգարյանին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավորներ Սամվել Մատինյանին, Սերգեյ Սահակյանին և Հարություն Պետրոսյանին:

Գոռ Թորոսյանը, Հովիկ Շահնազարյանը, Արթուր Ստեփանյանը, Տաթևիկ Ստեփանյանը, Հայարփի Զարգարյանը, Սամվել Մատինյանը, Սերգեյ Սահակյանն ու Հարություն Պետրոսյանը վերոնշյալ դատարանների դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի ՆՀ-655-Ա հրամանագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և, բարձր գնահատելով նրանց գիտելիքներն ու պատրաստվածությունը, հույս հայտնել, որ նրանք պատասխանատվությամբ կմոտենան, որպես դատավոր, իրենց առաքելության իրականացմանը:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատական համակարգի գործունեության մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում