Իրավունք

Հովհաննես Մանուկյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Մանուկյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ:

Կողմերը քննարկել են առաջիկայում Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի Հայաստան կատարելիք այցին առնչվող որոշ մանրամասներ, հստակեցրել օրակարգային մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Լիտվան, ինչպես նաև Եվրամիության երկրները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակական համագործակցության:

Դեսպանը նույնպես արդյունավետ է համարել հայ-լիտվական համագործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների միջև ձևավորված գործընկերային մշակույթը միջազգային հարաբերությունների հաջողված օրինակներից է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում