Պաշտոնական

Գալուստ Սահակյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանիմահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանիմահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանիմահվան կապակցությամբ:

«Տեղեկացա, որ հանգավ Ավետիսյանների ընտանիքի վերջին լույսը։ Ցավոք, մեզչհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին,ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հունվարի 19-ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում