Իրավունք

Ազատության հրապարակում ոստիկանությունը հանցագործություն է կանխել. ոստիկանապետ

2 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակում ոստիկանությունը հանցագործություն է կանխել. ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 15-ին ռուսական հյուպատոսության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ՀՀ ոստիկանությունը առավելագույն հանդուրժողականություն է ցուցաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նրա խոսքով` ոստիկանությունն ըմբռնումով է մոտեցել այն փաստին, որ կրքերը բորբոքված են եղել, և ձգտել է իր գործողություններն ուղղել անկարգությունների կազմակերպիչների դեմ:

«Ոստիկանները ավելի քան 40 րոպե քարկոծման տակ էին, սակայն ոստիկանությունը բացարձակապես ոչ մի գործողություն չի կատարել… Փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում սովորաբար տուժում են անմեղ, միամիտ մարդիկ. մենք խնդիր ունեինք ցույց տալու իրական պատկերը։ Հունվարի 15-ին առավելագույն հանդուրժողականություն ենք ցուցաբերել»,- ընդգծեց նա։

Ազատության հրապարակի դեպքերին անդրառադառնալովˋոստիկանապետը վերահաստատեց, որ ոստիկանությունն այդ օրը ահազանգ է ստացել քաղաքացուց, որ հրապարակում հավաքված մարդկանցից մեկի մոտ զենք կա։ «Մենք ճիշտ գործողություն ենք կատարել: Ես եմ հրահանգ տվել, որ բոլորին բերման ենթարկեն։ Դրանով մենք կանխեցինք հանցագործություն»,-պարզաբանեց Գասպարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում