Հանցագործը մեր երկրի քաղաքացու դեմ է դուրս եկել, նշանակում է` դուրս է եկել նաեւ անձամբ իմ դեմ. Գեւորգ Կոստանյան

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում է. մարզի դատախազության շենքի առջեւ պատասխանում է հավաքի մասնակիցների հարցերին: Կոստանյանը նշեց, որ հունվարի 15-ի ժամը 12:00-ից Հայաստանի քննչական խումբը ռուսական 102-րդ ռազմաբազայում է եւ կատարում է հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանության գործով անհրաժեշտ քննչական գործողությունները: Հայ քննիչները հարցաքննում են ոճրի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին:

Գլխավոր դատախազին գյումրեցիները հարցեր են ուղղում գործի քննության իրավազորության վերաբերյալ: Նրանք կրկին բարձրաձայնում են պահանջը, ըստ որի` պետք է ոճրագործը հանձնվի հայկական կողմին: Գեւորգ Կոստանյանը նշեց, որ հանձնման հարց քննարկվում է, եթե անձը գտնվում է Հայաստանի Հանրապետության փաստացի սահմաններից դուրս, սակայն այժմ ձերբակալված անձը Հայաստանի սահմաններից ներս է, այդ է պատճառը, որ հանձնման հարց չի դրվում:

«Այն, որ ոճրագործություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, դա պարզ է: Ամեն ինչ անելու ենք, որ ոճրագործը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության, դա էլ փաստ է: Այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում է ենթարկվելու պատասխանատվության, դա էլ է փաստ: Երկու գործ է հարուցված` մեկը Հայաստանի, մյուսը` Ռուսաստանի օրենսդրությամբ:Քրգործը պետք է ամբողջությամբ քննության առնվի մեզ մոտ, դա էլ արդարացի պահանջ է: Այդ ամենը գործընթաց է, քննիչներն աշխատում են: Հանցագործը մեր երկրի քաղաքացու դեմ է դուրս եկել, դա նշանակում է` դուրս է եկել նաեւ անձամբ իմ դեմ, ամեն ինչ անելու եմ որպես հայ, որ այդ սրիկան անպայման ամենախիստ պատասխանատվության ենթարկվի: Բայց այս ամենին հասնելու ճանապարհ կա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեց Կոստանյանը:

Գլխավոր դատախազը կրկին հայտարարեց, որ սպանության շրջանակում հարուցված քրգործի քրեադատավարական ողջ գործընթացն անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատիունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասիզինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալներգրավելու մասին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում