Գյումրիի սպանության մեղավորը քրեական պատասխանատվության եւ պատժի կենթարկվի Հայաստանի տարածքում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում կրկին հայտարարեց ու վերահաստատեց`հունվարի 12-ի ոճրագործության մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում եւ հնարավորություն է լինելու հետեւելու քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկելու ողջ գործընթացին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ` որպես հայ եւ որպես ՀՀ գլխավոր դատախազ` դա բոլորիս ցավն է, իրավական համակարգը բացարձակ հետեւողական է այդ հարցում: Մեր օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքի տեսանկյունից կրկնում եմ` անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության եւ պատժի Հայաստանի Հանրապետության տարածքում: Նա արդարադատության առաջ կկանգնի Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Կոստանյանը: Նա հունվարի 15-ին Գյումրիում է լինելու եւ պատրաստ է հանդիպել ցանկացած քաղաքացու հետ եւ պատասխանել բոլոր հարցերին:

Գլխավոր դատախազը կարեւորեց այն հանգամանքը, որ որոշակի շահարկումների տեղիք են տվել դատախազության հաղորդագրությունն ու ՌԴ օրենսդրության վկայակոչման փաստը: «Եթե խոսում ենք ռուսական բազայում հանցագործություն կատարած անձի մասին, պետք է ի նկատի ունենալ, որ այս հարցում երկու երկրների օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերը գործում են ամբողջությամբ ու միասնականորեն: Ամեն ինչ պետք է նայել միջազգային իրավունքի կոնտեքստում»,-ասաց Կոստանյանը `վկայակոչելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության միջեւ 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածը, որով Հայաստանի Հանրապետության իրավազորությունը տարածվում է ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը:Ըստ այդմ` Կոստանյանը վկայակոչում է հինգորորդ հոդվածը, որով չորրորդ հոդվածի դրույթները կիրառելի չեն. եթե հանցագործությունը կատարվել է բազայի տարածքում, եթե հանցագործությունը կատարվել է ՌԴ-ի դեմ եւ բազայի նկատմամբ եւ եթե կատարվել է զինվորական հանցագործություն: Զինվորական հանցագործություններն ընդդատյա են: «Գյումրիի սպանության դեպքով ունենք զինվորական բնույթի հանցագործություն` զորամասն ինքնակամ լքելու, պահակային կանոններ խախտելու, զինվորական հանցագործությունը կատարելու արդյունքում կատարել է այլ հանցագործություն»,-բացատրեց գլխավոր դատախազը:

Միջպետական օրենսդրությամբ կարգավորվող այս հարցը նաեւ երկու պետությունների ներպետական օրենսդրություններին է ենթարկվում: Նկատի ունենալով, որ հանցագործություն է կատարվել նաեւ ՀՀ տարածքում, հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով և իրականացվում է ՀՀ իշխանությունների իրավազորությունը:

Կոստանյանի խոսով` այսօր քննչական եւ դատավարական գործողություններ են իրականացվելու մեղադրյալի նկատմամբ: «Չենք խոսում որեւէ մեկին իրավազորություն հանձնելու եւ զիջելու մասին: Գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ. երկու երկրների օրենսդրությունների համադրության խնդիր է դրվել` պայմանավորված միջազգային իրավական պայմանագրերով»,-ընդգծեց դատախազը` նաեւ պարզաբանելով, որ հանցագործության ծանրությունը ոչ մի նշանակություն չունի իրավական տեսակետից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում