Ռուսական կողմը տրամադրված է Գյումրիում սպանության նախաքննությունը հանձնել հայկական կողմին. Հունան Պողոսյան

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը` Գյումրիում կատարված սպանության փաստի առիթով Հայաստան այցելած պաշտոնյաները նպատակահարմար են գտնում գործը փոխանցել հայկական կողմին: Հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանության փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված երկրորդ մասի հատկանիշներով:Ռուսական կողմը հարուցել է քրեական գործ` դասալքության եւ սպանության փաստերի առթիվ: Ինչպես Գյումրիում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, դատական ընթացակարգերն են որոշվում երկու երկրների համապատասխան մարմինների միջեւ, թե գործի քննությունը որ կողմի իրավազորության ներքո է: Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը: «Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հակված են նրան, որ ճիշտ եւ տրամաբանական կլինի, որ հայկական կողմը վարի նախաքննությունը: Երբ որոշում կայացվի, որ նախաքննությունը պետք է վարի հայկական կողմը, ձերբակալվածը կհանձնվի հայկական կողմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեց Հունան Պողոսյանը: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ դատախազությունների միջեւ այդ հարցերն են հստակեցվում. սա համագործակցության դասական օրինակ է, երբ մի շարք մարմինների ու երկու կողմի համակարգված աշխատանքի շնորհիվ հայտնաբերվեց հիմնական կասկածյալը:

«Մի կասկածեք, որ մեղավորն իր արժանի պատիժը ստանալու է: Հանցագործությունն ազգություն եւ աշխարհագրություն չի ճանաչում: Ձերբակալվածը հայտարարել է, որ սահմանն անցնելու ցանկություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին մի քանի տեղ թաքնվել է եւ նկատվելով սահմանապահների կողմից, ձերբակալվել: Նույնիսկ արգելափակված գոտում չի եղել, քաղաքացիական հագուստով է եղել: Ուսումնասիրվում է նրա անցյալը, սակայն այս պահին էլ պարզ է, որ կրթական մակարդակը ցածր է»,-ասաց Պողոսյանը:

Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքը եւ խոստովանել հանցանքը: «Լքել է մարտական դիրքը` զենքով` ինքնաձիգով եւ երկու փամփշտակալով` լիցքավորված մարտական փամփուշտներով: Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը»,-ասել է Պողոսյանը: Զորամասը լքելու պատճառաբանությունը ստուգվում է:

Նա հավաստիացրեց, որ նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը կապահովվի, կնշանակվեն անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում