Գյումրիում սպանդի կասկածյալը չի ենթարկվել ու հանձնվել է սահմանապահների դեպի վեր կրակոցից հետո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական սահմանապահները ձերբակալել են առանձնահատուկ ծանր հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին, ով փորձում էր հատել հայ-թուրքական սահմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, կասկածյալը ձերբակալվել է Բայանդուր գյուղի մոտակայքում:

Գյումրիում կատարված դեպքերի հետ կապված` Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն իրականացրել է սահմանի առանձնահատուկ խստացված հսկողություն: Հայ-թուրքական սահմանի երկայնքը շրջափակված էր, և այն հսկվում էր սահմանապահների կարգախմբերով` սպաների գլխավորությամբ, որպեսզի հնարավոր լիներ կանխել օրինախախտի հնարավոր ներթափանցումը դեպի Թուրքիա:

Այսպիսով, հունվարի 13-ին` ժամը 00:15-ին, սահմանապահ խումբը, որը բաղկացած էր Գյումրիի սահմանապահների խմբից, սահմանից մոտ 2000 մ հեռավորության վրա նկատել է անհայտ անձի, ով շարժվում էր դեպի պետական սահմանը:

Թույլ տալով անհայտ անձին մոտենալ հայ-թուրքական սահմանապահ կարգախմբին՝ կարգախմբի ավագը հրամայել էր նրան կանգ առնել, սակայն նա շարունակել է քայլել: Այնուհետ սահմանապահը բացականչել է. «Կանգ առ, այլապես կկրակեմ», սակայն դա էլ չի կանգնեցրել նրան: Դրանից հետո կարգախմբի ղեկավարն իրականացրել է մեկ, նախազգուշական կրակոց դեպի վեր ԱԿ-74 ավտոմատից, որով ստիպել է օրինախախտին պառկել գետնին: Այսպիսով, հաջողվել է օրինախախտին ձերբակալել Բայանդուր գյուղից 700 մ դեպի հյուսիս հեռավորության վրա:

Սահմանախախտը քաղաքացիական հագուստով է եղել: Զննության ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է բջջային երեք հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ:

Ֆիլտրացիոն միջոցառումների ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմական բազայի զինծառայող, շարքային Վ.Պ. Պերմյակովն է:

Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովի որոշմամբ` ձերբակալվածը հանձնվել է 102-րդ ռազմական բազայի հրամանատարին` կայազորի ռազմական դատախազի եւ ռազմաքննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում