Իրավունք

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների հետ հարցազրույցները հետաձգվել են

2 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների հետ հարցազրույցները հետաձգվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուների հարցազրույցները հետաձգվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի հարցերով խորհրդական Քրիստինե Մելքոնյանն ասաց, որ հունվարի 16-ին նախատեսված հարցազրույցը հետաձգվել է: Իսկ թե ինչ պատճառաբանությամբ` չի մանրամասնվում: Նախատեսվում էր, որ հունվարի 16-ին կայանալիք հարցազրույցից հետո ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կընտրվի նաեւ ՄԻԵԴ Հայաստանը ներկայացնող դատավորը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուներն են՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից Արա Ղազարյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում