Իրավունք

Գյումրիում վեց անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում վեց անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում վեց անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված երկրորդ մասի հատկանիշներով: Այս մասին դեպքի վայրում աշխատող «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նախաքննության գաղտնիությունից ելնելով` այս պահի դրությամբ մանրամասներ չեն հայտնվում: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ խմբերը:

Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին հայտնաբերվել է վեց դի` հրազենային վնասվածքներով: «Արմենպրես»-ի թղթակցին դեպքի վայրում հաջողվել է պարզել, որ մոտ ինն ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Երեխան վիրահատվում է Գյումրու Ավստրիական հիվանդանոցում:

Նախնական տվյալներով` հանցագործը դեռես չի հայտնաբերվել: Տարածքը շրջափակված է: Դեպքի վայրում են ոստիկանության մարզային եւ քաղաքային վարչությունների ներկայացուցիչները: Դեռեւս պաշտոնական հաստատում չկա, սակայն նախնական տեղեկություններով` կրակողը ռուս զինծառայող է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում