Սփյուռք

Հրթիռակոծվել է Հալեպի հայ կոթողիկե համայնքի Սբ Ռիտա եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Հրթիռակոծվել է Հալեպի հայ կոթողիկե համայնքի Սբ Ռիտա եկեղեցին

ՀԱԼԵՊ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 9-ի հետմիջօրեին` ժամը 15:30-ին, հրթիռակոծել են Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից Սբ Ռիտա եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, հրթիռակոծության հետեւանքով եկեղեցու կառույցը մասամբ քանդվել է:

2014թ. դեկտեմբերի 30-ին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության էին ենթարկել Հալեպի զանազան շրջաններ, այդ թվում` հայահոծ թաղամասեր` Սուլեյմանիեն եւ Նոր գյուղը: Սուլեյմանիեում ընկած հրթիռի պայթյունի հետեւանքով վիրավորվել էին մի քանի քաղաքացիներ, որոնց թվում նաեւ հայորդիներ: Լուրջ վնասվածքներ են կրել շրջանի աշխատավայրեր եւ բնակարաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում