Շիրակի մարզի Հոռոմ գյուղի տարածքում դեկտեմբերի 31-ից կգործարկվի նոր արագաչափ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, 2014 թվականի դեկտեմբերի 31-ից գործարկվելու է Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» ավտոճանապարհի 108-կմ-ի՝ Մ-1 և Հ-21 ավտոճանապարհների խաչմերուկի հատվածում (Շիրակի մարզի Հոռոմ գյուղի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:
Կարդացեք հոդվածը` Русский