Ապահովության համար փոքրերին և տարեցներին Քեսաբից տեղափոխել են Լաթաքիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում մտահոգիչ որևէ դեպք տեղի չի ունեցել, սակայն ապահովության համար փոքրերին և տարեցներին տեղափոխել ենք Լաթաքիա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ բնակիչների մեծամասնությունը Քեսաբում է: Նրա խոսքով` 2 օր առաջ Թուրքիայի սահմանամերձ Սև աղբուր գյուղից լուրեր են հասել Քեսաբ` թուրքական սահմանի վրա ինչ-որ շարժումներ նկատվելու մասին: «Ճշգրիտ որևէ տեղեկություն չկա, թե դրանք ինչ շարժումներ էին, պարզապես, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանամերձ գյուղերի բնակիչները տեղափոխվել են ավելի ապահով վայրեր»,- նշեց Մանճիկյանը:

Նա տեղեկացրեց, որ Քեսաբը լավ է պաշտպանված կառավարական ուժերի կողմից: «Զինվորականների առումով մենք մեզ ապահով ենք զգում»,- հավելեց Մանճիկյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ոչ ոք չի կարող գուշակել` ինչ տեղի կունենա, պիտի շարունակեն վերականգնել Քեսաբը:

Մանճիկյանը նաև նշեց, որ Քեսաբի մերձակայքում՝ գյուղաքաղաքից 30-40 կմ հեռավորության վրա, ամենօրյա բախումներ են ընթանում, ինչը սովորական բնույթ է կրում: Հալեպի, Դեր Զորի նման բախումներ չեն ընթանում Քեսաբում: «Հուսանք, որ ալեկոծումը կմոռացվի և կգնա ու չի խանգարի ամանորյա տոներին»,- եզրափակեց Մանճիկյանը:

Քեսաբի շրջանի վրա այս տարի մարտի 21-ին հարձակում էր սկսվել` Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:Բնակչությունը գաղթել էր Լաթաքիա: Մի քանի ամիս մարտերից հետո սիրիական բանակը բնակավայրն ազատագրել էր հունիսի 15-ին, եւ բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները եւ բնակարաններն առանց բացառության վնասներ էին կրել, սակայն կես տարվա ընթացքում իրենց օրրանը վերադարձած հայերը կրկին կարողացել են շենացնել այն:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան